Մարտի 23 –ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության միջպետական, հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Տրանսպորտի և կապի նախարարությունից հայտնում են, որ դեռևս փակ է մնում Սելիմի լեռնանցքը: Համապատասխան տեխնիկայի օգնությամբ մաքրման ինտենսիվ աշխատանքները շարունակվում են: Ձյուն է տեղում Աշոցքի, Սպիտակի, Մարտունու, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում:





