AM
23 Մարտ 2012 - 07:36 AMT

Խաղաղ աֆղանցիներին գնդակահարած սերժանտին 17 սպանությունների մեղադրանք կներկայացվի

ԱՄՆ բանակի սերժանտ Ռոբերտ Բեյլսին, ով մարտի սկզբին Աֆղանստանում խաղաղ բնակիչների է գնդակահարել, 17 սպանությունների մեղադրանք է ներկայացվել, ուրբաթ օրը հաղորդում է Associated Press-ը` հղում կատարելով չնշվող պաշտոնական անձին:

Բացի այդ, 38-ամյա Բեյլսին, ով ներկայումս գտնվում է Կանզաս նահանգի Ֆորտ Լևենուերտ ռազմակայանում, ուրբաթ օրը պաշտոնական մեղադրանքներ կներկայացվեն մահափորձի վեց դեպքերի և ծանրացուցիչ հանգամանքներում ֆիզիկական բռնության վեց դեպքերի վերաբերյալ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ռոբերտ Բեյլսի փաստաբան Ջոն Բրաունը պնդում է, որ իր պաշտպանյալը չի հիշում հանցագործությունը կատարելու պահը:

Տեղեկատվություն այն մասին, թե Բեյլսին ինչ ժամկետի ազատազրկում է սպառնում, չի հաղորդվում: