Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ բանաձևի ընդունումն այժմ անհնար է, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը, որն այցով գտնվում է Հռոմում, հաղորդել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
«Դեռ չկան պայմաններ, որոնք թույլ կտան ընդունել Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձևը: Բազում դիվանագիտական դժվարություններ կան այդ հարցի կարգավորման համար»,-ասել է Ուիլյամ Հեյգը:
Հեյգը նշել է, որ «ճգնաժամի խորացման վտանգն աճում է»: «Մենք լիովին սատարում ենք ՄԱԿ գլխավոր քարտուղարի ու ԱՊԼ Սիրիայի հարցով հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի գործողություններին»,-ասել է նախարարը:





