AM
23 Մարտ 2012 - 09:23 AMT

Վաշինգտոնն օգնում է Թուրքիային նվազեցնել կախվածությունն իրանական նավթից

Միացյալ Նահանգները համագործակցում են Թուրքիայի հետ՝ նվազեցնելու համար նրա կախվածությունը իրանական նավթից և առաքումների այլընտրանքային աղբյուրներ գտնելու նպատակով, հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, հայտնում է Today's Zaman-ը:

Նավթի ներկրման կրճատումն Իրանից նույնպես կօգնի Թուրքիային խուսափել ամերիկյան պատժամիջոցների կիրառումից:

ԱՄՆ-ն երեքշաբթի օրն արդեն ազատել է Ճապոնիային ու ԵՄ 10 երկրների Իրանի հանդեպ ֆինանսական պատժամիջոցների կիրառումից , քանի որ նրանք զգալիորեն կրճատել են իրանական նավթի գնումները, սակայն ուժի մեջ են թողել Թուրքիայի, Հարավային Կորեայի, ինչպես նաևո Իրանի խոշորագույն հաճախորդներ՝ Չինաստանի ու Հնդկաստանի համար:

Չորեքշաբթի Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ Թուրքիան ևս կարող է ազատվել պատժամիջոցների կիրառումից: