Բուլղարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Աբգար վարդապետ Հովակիմյանը Պլովդիվում հանդիպել է և իր օրհնությունը բերել հայ շախմատիստներին, մաղթելով հաջողություններ ու հաղթանակներ Եվրոպայի առաջնությունում:
Այս օրերին Պլովդիվում ընթանում է Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում են նաև 11 հայ շախմատիստներ:
Հայր Սուրբը հանդիպել է նաև Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սիլվիո Դանաիլովի հետ, որը մեծ սիրով է հիշել Հայաստան կատարած իր այցելությունը:





