AM
23 Մարտ 2012 - 12:54 AMT

ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարները որոշել են խստացնել Բելառուսի դեմ պատժամիջոցները

Եվրոպական դատարանն արդեն խստացրել է Բելառուսի իշխանությունների դեմ պատժամիջոցները, մարտի 23-ին հաղորդում է dpa գործակալությունը: Եվրամիության պետությունների ԱԳՆ ղեկավարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ արգելել են ԵՄ երկրների տարածք մուտք գործել ևս 12 բելառուսցի պաշտոնյաների և սառեցրել են նրանց բանկային հաշիվները և ԵՄ-ում այլ ակտիվները:

«Պերսոնա նոն գրատաների» թվում հայտնվել են երկու ձեռնարկատերեր, ինչպես նաև դատավորները, դատախազներ և ոստիկանության սպաներ, բացի դրանից պատժամիջոցները վերաբերվել են 29 բելառուսական մասնավոր ընկերությունների:

«Մենք չենք կարող հետևել, թե ինչպես են Եվրոպայում հալածում մարդկանց, կալանավորում են նրանց, և դրանից տուժում են նրանց ընտանիքները: Ուստի պատժամիջոցների քաղաքականությունը պետք է շարունակել»,- Բրյուսելում հայտարարել է ԳԴՀ ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելլեն: