AM
23 Մարտ 2012 - 17:30 AMT

Իրանը կարող է ռազմական հարվածի ենթարկվել արդեն այս տարի, գտնում է Պենտագոնի նախկին ղեկավարը

Իրանը կարող է ռազմական հարվածի ենթարկվել արդեն այս տարի, ինչն անցանկալի հետևանքների կհանգեցնի: Այդ մասին, ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, հայտնել է Պենտագոնի նախկին ղեկավար Ուիլյամ Փերին` ելույթ ունենալով Մոսկվայում «Անվտանգության եվրատլանտյան ընկերակցություն` առասպել կամ իրականություն» խորհրդաժողովում:

Փորձագետը կոչ է արել կիրառել բոլոր դիվանագիտական ջանքերը իրադրությունը կարգավորելու համար: «Առայժմ բոլոր ջանքերը սպառված չեն»,- գտնում է նա: