AM
24 Մարտ 2012 - 06:25 AMT

Դմիտրի Մեդվեդևը մարտի 25-ին կհանդիպի ՄԱԿ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մարտի 25-ին կհանդիպի ՄԱԿ և ԱՊԼ հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանի հետ: Բացի այդ նախատեսվում է Աննանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը, Ռուսաստանը կարևորում է առաջիկա հանդիպումն Աննանի հետ:

«Ռուսաստանը կողմ էր նրա նշանակմանն այդ պաշտոնում, հաշվի առնելով նրա փորձն ու բարձր հեղինակությունը տարածաշրջանային ճգնաժամային իրավիճակների կարգավորման գործում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Քոֆի Աննանի հետ հանդիպման նպատակը կլինի ներսիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղիների վերլուծությունը: