AM
25 Մարտ 2012 - 11:02 AMT

Իրանը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ ԱԷԿ կառուցման ոլորտում

Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ֆերեյդուն Աբբասին պատրաստակամություն է հայտնել շարունակելու Ռուսաստանի հետ համագործակցությունը բացի «Բուշեր» ատոմակայանից ևս մի քանի ԱԷԿ կառուցելու գործում, հաղորդում է Fars իրանական գործակալությունը: «Քանի որ «Բուշեր» ատոմակայանի ռուսական կապալառուն պատշաճ կերպով էր աշխատում վերջին տարիներին, և նրանք իրենց վճռականությունը ցույց տվեցին «Բուշերը» որակյալ ավարտին հասցնելու գործում, մենք կուզենայինք աշխատել նրանց հետ նաև մի քանի այլ էլեկտրակայաններում»,- ասել է Աբբասին: