ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հաղորդել է, որ իր հաջորդ այցը Ռուսաստան տեղի կունենա ԱՄՆ-ում նախագահի ընտրություններից հետո: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նա լրագրողներին է հայտնել Սեուլում` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման արդյունքում:
ԱՄՆ նախագահական ընտրությունները կանցկացվեն 2012թ նոյեմբերին, իսկ երդման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2013թ: Հասարակական կարծիքի համաձայն, Օբաման առաջատար դիրք է զբաղեցնում:
Վերջին անգամ Օբաման Ռուսաստան է այցելել 2009թ հուլիսին: Նա երկու անգամ հանդիպել է նախագահ Դմիտրի Մեդվեդևին, ինչպես նաև հանդիպում է ունեցել նաև վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:





