Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչները մտադիր են հանդիպել Ստամբուլում քննարկելու համար նախագահ Բաշար Ասադին իշխանությունից հեռացնելու ռազմավարությունը: Սիրիայի Ազգային խորհուրդը հայտնել է, որ հանդիպման են հրավիրված Սիրիայի բոլոր ընդդիմադիր ուժերը, ներառյալ նրանց, ով վաղուց խզել է կապը Սիրիայի Ազգային խորհրդի հետ, երկուշաբթի հայտնել է The Guardian-ը:
Սիրիան արդեն մեկ տարի է ապրում է չդադարող հակակառավարական բողոքների պայմաններում: Ամեն օր մարդիկ են զոհվում: Ըստ ՄԱԿ տվյալների, երկրում զոհերի թիվը հասել է 7,5 հազարի:





