ԵՊՀ մեծ դահլիճում մարտի 27-ին` ժամը 13:00-ին, տեղի կունենա հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի և հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանի հետ:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ԵՊՀ հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից`հանդիպման ընթացքում կքննարկվեն հայկական ֆուտբոլի վերջին ձեռքբերումներն ու հաջողությունները, կներկայացվի նաև հավաքականի գործունեության հետագա ընթացքն ու ծրագրերը:
Հանդիպման նպատակն է ակտիվացնել ուսանողների ներգրավվածությունը հավաքականի երկրպագուների ակումբին:
Հանդիպմանը ներկա կլինեն նաև այլ բուհերի ուսանողներ:





