ՆԱՏՕ-ն Սիրիայում ռազմական միջամտության վերաբերյալ ոչ մի պլաններ չունի, կրկին հաստատել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Մոսկվա-Բրյուսել տեսակամրջի ընթացքում՝ կազմակերպված ՌԻԱ Նովոստիի կողմից:
«Ես դատապարտում եմ Բաշար Ասադի ռեժիմի և Սիրիայի անվտանգության ուժերի վարքագիծը, ես դատապարտում եմ քաղաքացիական բնակչության դեմ ճնշումները և կոչ եմ անում սիրիական ղեկավարությանը բավարարել Սիրիայի ժողովրդի օրինական ակնկալիքները՝ ներմուծել ազատություն և ժողորդավարություն»,- հայտարարել է նա:





