«Պրես ՏՎ»-ի տեղեկությունների համաձայն, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը Հարավային Կորեայում միջուկային անվտանգության հարցերի շուրջ նիստի շրջանակներում պայմանավորվել են օգնություն ցուցաբերել Սիրիայի զինված խմբավորումներին:
Հաղորդագրության համաձայն, Թուրքիայի վարչապետը և ԱՄՆ նախագահը շեշտը դրել են սիրիական կառավարության հակառակորդներին ռազմական օգնություն ցուցաբերելու վրա:
ԱՄՆ նախագահի խորհրդականի ազգային անվտանգության հարցերով տեղակալը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԱՄՆ նախագահը հաղորդել է Սիրիայում իշխանափոխության վերաբերյալ պայմանավորվածության մասին:





