AM
26 Մարտ 2012 - 15:26 AMT

Սիրիայում իր դեսպանատունն է փակում նաև Նորվեգիան

Նորվեգիայի իշխանություններն այսօր որոշում են ընդունել Դամասկոսում անվտանգության հետ կապված անբարենպաստ իրադրության պատճառով երկրի դեսպանատունը փակելու մասին: Այդ մասին ասվում է Նորվեգիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ: Գերատեսչության ղեկավար Յոնաս Գարա Շտերեի խոսքով`Նորվեգիան Սիրիայում իրադրության զարգացման մասին տեղեկատվություն կստանա և քաղաքական կապերը կպահպանի Դանիայի դեսպանատան միջոցով, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Բացի այդ, Նորվեգիայի ԱԳՆ-ը Նորվեգիայի քաղաքացիներին խորհուրդ չի տալիս մեկնել Սիրիա և բոլոր այնտեղ գտնվողներին խորհուրդ է տալիս որքան հնարավոր է շուտ լքել երկիրը: