AM
27 Մարտ 2012 - 05:49 AMT

Դմիտրի Մեդվեդևը կրկին կհանդիպի արտահամակարգային ընդդիմության ներկայացուցիչների հետ

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը կրկին կհանդիպի չգրանցված կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես գրում է «Կոմերսանտ» թերթը, հանդիպումը տեղի կունենա ապրիլի 2-ին, և այդ հանդիպմանը Մեդվեդևը հրավիրել է գրեթե բոլորին, ովքեր մասնակցել են նախորդ հանդիպմանը: Իրենց մասնակցությունը հաստատել են «Կանաչներ» շարժման առաջնորդ Անատոլի Պանֆիլովը, Գործի կուսակցության ղեկավար Կոնստանտին Բաբկինը, «Հանուն մեր Հայրենիքի» կուսակցության համանախագահ Միխայիլ Լերմոնտովը:

Դրա հետ մեկտեղ «Ձախ թևի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովին, ով ներկա է գտնվել առաջին ժողովին, դեռևս չեն հրավիրել նախագահի հետ հանդիպման: Հրավեր չի ստացել նաև Ռուսաստանի Հանրապետական կուսակցությունը (ղեկավար` Վլադիմիր Ռիժկով):

Սպասվում է, որ մարտի 28-ին Դաշնության Խորհուրդը հավանություն կտա կուսակցությունների գրանցման պարզեցման մասին օրինագծին, որից հետո այն կստորագրվի նախագահի կողմից և անմիջապես ուժի մեջ կմտնի:

Օրինագծի համաձայն` կուսակցությունների անդամների նվազագույն քանակությունը 40 000-ից նվազեցվում է մինչև 500 մարդ: Բացի այդ, Արդարադատության նախարարությանը կպարտադրեն օգնել կուսակցություններին փաստաթղթերում առկա սխալները շտկելու գործում: