AM
27 Մարտ 2012 - 06:12 AMT

Հյուսիսային Կորեան մտադիր չէ հրաժարվել արբանյակի գործարկումից

ԿԺԴՀ ղեկավարությունը մտադիր չէ ճնշման ներքո հրաժարվել ապրիլին ծրագրված տիեզերական արբանյակի գործարկումից: Այդ մասին երեքշաբթի օրը հաղորդում է Agence France-Presse գործակալությունը` հղում կատարելով հյուսիսկորեական լրատվամիջոցներին: «Մենք երբեք չենք հրաժարվի խաղաղ (տիեզերական) արբանյակ գործարկելու իրավունքից` ցանկացած ինքնավար պետության լեգիտիմ իրավունքից, ինչպես նաև (մեր) տնտեսական զարգացման համար էական փուլից»,- ասվում է ԿԺԴՀ ԶԼՄ հաղորդագրության մեջ:

Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը արբանյակի գործարկումը, որը ԿԺԴՀ-ն ծրագրում է իրականացնել ապրիլի 12-14 ընկած ժամանակահատվածում, համարում են բալլիստիկ հրթիռի քողարկված փորձարկում: