AM
27 Մարտ 2012 - 12:17 AMT

Ռուսաստանը դարձյալ հրաժարվել է մասնակցել Սիրիայի «բարեկամների» հանդիպմանը

Ռուսաստանը դարձյալ չի մասնակցի ապրիլի սկզբին Ստամբուլում կայանալիք «Սիրիայի բարեկամների խմբի» հանդիպմանը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Նա հիշեցրել է, որ նման հանդիպում կայացել է փետրվարի 24-ին Թունիսում, որին Ռուսաստանը դարձյալ չի մասնակցել: Լուկաշևիչն ընդգծել է, որ Մոսկվայի նման վերաբերմունքի պատճառները չեն փոխվել խմբի առաջին նիստին չմասնակցելու ժամանակվանից:

Նախօրեին հանդիպմանը մասնակցել հրաժարվել է նաև Չինաստանը: