AM
27 Մարտ 2012 - 13:17 AMT

Ֆրանսիական ոստիկանությունը որոնում է «թուլուզյան հրաձիգի» երկրորդ մեղսակցին

Ֆրանսիական ոստիկանությունը փորձում է գտնել երրորդ կասկածյալին, ով Մերա եղբայրների հետ կարող էր մասնակցել սքուտերի գողությանը, որը օգտագործվել էր «թուլուզյան հրաձիգի» կողմից սպանությունները կատարելու ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ոստիկանության աղբյուրի խոսքերով, այդ մարդը, ում անձը հաստատված չէ, գողությունից բացի կարող էր նաև մասնակցել սպանություններին նախորդած էպիզոդին, օրինակ, մոտոցիկլի համար աքսեսուար գնելուն կամ այն մասին տեղեկատվություն ստանալուն, թե ինչպես ազատվել սքուտերի վրա տեղադրված հետևող սարքից:

Քննիչները նախկինի նման ենթադրում են, որ հարձակումները Մոհամմեդ Մերան մենակ է կատարել, սակայն, հնարավոր է, այլ մարդկանց մեղսակցությամբ: