AM
27 Մարտ 2012 - 14:10 AMT

Բարիդրացիական հարաբերություններ ադրբեջանական ձևով. Բաքուն աջակցում է Իրանի դեմ պատժամիջոցներին

Անցյալ շաբաթվանից դադարել է ադրբեջանական ջարդոնի արտահանումն Իրան, որն իրականացվում է ադրբեջանական մետաղ արտադրող «Baku Steel Company»-ի կողմից, հաղորդում է ադրբեջանական Milaz.info կայքը:

Մետաղի արտահանումը դադարեցնելը բացատրվում է Իրանի դեմ միջազգային պատժամիջոցների պայմանների կատարմամբ, ասվում է հաղորդագրությունում:

Չստուգված տվյալների համաձայն, ադրբեջանական մետաղն օգտագործվում է Իրանում պաշտպանական արդյունաբերության կարիքների համար: