AM
27 Մարտ 2012 - 14:32 AMT

Իրանի ափերի մոտ ուղորդվող ԱՄՆ ՌԾՈՒ ավիակրային հարվածային խումբը մտել է Միջերկրական ծով

Երկուշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակրային հարվածային խումբը Enterprise ատոմային ավիակրի գլխավորությամբ, որն ուղորդվում է Իրանի ափերի մոտ, մտել է Միջերկրական ծով, հաղորդում է ՆԱՏՕ-ի միավորված ՌԾՈՒ հրամանատարությունը:

Enterprise ավիակրային հարվածային խմբի մեջ բացի ավիակրից մտնում են նաև հրթիռային հածանավ, երեք էսկադրոնային ականակիր, հարվածային ատոմային սուզանավ, ինչպես նաև տանկեր, հաղորդում է «Ինտերֆաքսը»: