AM
27 Մարտ 2012 - 17:09 AMT

ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն` Սիրիայում ավելի քան 9 հազ. մարդ է զոհվել

ՄԱԿ-ի վերջին գնահատականների համաձայն` Սիրիայում հակամարտության ընթացքում արդեն ավելի քան 9 հազ. մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում նման թիվ է հրապարակել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հատուկ համակարգող Ռոբերտ Սերրին:

Հիշեցնենք, որ մինչ այդ ՄԱԿ-ը զոհվածների թիվը գնահատում էր ավելի քան 8 հազար, հաղորդում է Ռոսբալտը: