AM
28 Մարտ 2012 - 09:25 AMT

ԱՄՆ-ն դեսանտային նավերի խումբ է գործուղել Պարսից ծոց

ԱՄՆ-ն նավերի դեսանտային խումբ է գործուղել Պարսից ծոցում մարտական հերթապահության համար «Նորֆոլկ» ռազմակայանից: Խումբը ներառում է ուղղաթիրռակիր նավեր, հայտընում է ԱՄՆ ՌԾՈւ տեղեկատվական ծառայությունը:

Այդ նավերի վրա է տեղակայված նաև ծովային հետևակի էքսպեդիցիոն գումարտակը, հայտնում է Ինտերֆաքսը:

ԱՄՆ ՌԾՈւ հաղորդագրության մեջ ասվում է, որ խմբավորումը կմասնակցի անվտանգության ապահովման գործողություններին, կարձագանքի ճգնաժամային իրավիճակներին: Հինգերորդ նավատորմի պատասխանատվության գոտւոմ ներառված է նաև Պարսից ծոցը: