AM
28 Մարտ 2012 - 10:52 AMT

Հայաստանի շենքերի սեյսմակայունությունը բարձրացնելու համար նոր տեխնոլոգիաներ պետք է կիրառվեն

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը այսօր Երևան-Մոսկվա-Աստանա-Քիշնև տեսակամուրջի ժամանակ նշեց, որ նախապատրաստվում է կառավարության որոշում Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկերի նվազեցման նպատակով:

Կենտրոնի ղեկավարն ասաց, որ իրենց ծառայությունը նախագծի շրջանակներում ճապոնական հայտնի «Ջայկա» ասոցացիայի մասնագետների հետ արդեն վերլուծել է Երևանի կառուցապատման առանձնահատկությունները, տարաբաժանել բազմաբնակարան շերքերն` ըստ տիպային առանձնահատկությունների և սեյսմազինվածության պաշարի: Առաջնահերթություն է տրվել ուսումնական, կառավարական շենքերին:

«Վերլուծությունները ցույց են տվել, որ Հայաստանի այսօրվա բյուջեի պայմաններում անհնար է ավանդական եղանակով շենքերի սեյսմակայունության միջոցառումներ իրականացնել: Դրա համար մենք այժմ քննարկում ենք նոր տեխնոլոգիաների կիրառումը»,- նշեց Զավեն Խլղաթյանը: