AM
28 Մարտ 2012 - 11:12 AMT

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում ճառագայթման մակարդակը 10 անգամ գերազանցում է մահացու չափաբաժինը

«Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարային ռեակտորներից մեկում ճառագայթման մակարդակն ավելի բարձր է եղել, կան ենթադրել են փորձագետները. այն 10 անգամ գերազանցում է մահացու չափաբաժինը: Այդ մասին հայտարարել է Տոկիոյի էներգետիկ ընկերությունը (Tokyo Electric Power Co կամ TEPCO), որը կառուցել է ատոմակայանը և պատասխանատու է դրա շահագործման համար:

Երեքշաբթի օրն ընկերության մասնագետներին հաջողվել է վերջին տարում երկրորդ անգամ զոնդ իջեցնել ռեակտորի մեջ:Պարզվել է, որ ճառագայթման անսպասելի բարձր մակարդակից բացի ռեակտորում պակասում է ջուրը, որն այնտեղ ներմղում են համակարգի սառեցման համար: