AM
28 Մարտ 2012 - 11:34 AMT

Ընտրողների տվյալները հասանելի են ոստիկանության կայքում

Ընտրողների ցուցակում քաղաքացիները կարող են ստուգել իրենց և այլոց տվյալները, այցելով ոստիկանության www.police.am պաշտոնական կայք, ինչպես նաև տեղամասային կենտրոններ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են ոստիկանության լրատվական ծառայությունից` ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելիս, դրանք վերացնելու համար, մինչև մայիսի 1-ը պետք է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: