ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն շարունակելու են Աֆղանստանում առաքելությունն ավելի վաղ պլանավորված ռեժիմով, չնայած ամերիկացիների շարքում հասարակական կարծիքի հարցումների արդյունքներին, որոնք վկայում են այդ գործողության նկատմամբ ժողովրդի բացասական վերաբերմունքի մասին, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետատան:
«Մենք չենք կարող պատերազմել՝ հիմնվելով հասարակական կարծիքի հարցումների տվյալների վրա: Եթե մենք այդպես վարվենք, ապա մեծ խնդիրներ կունենանք»,- ասել է նա Օտտավայում կայացած մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով հասարակական կարծիքի հարցման արդյունքները՝ անցկացված The New York Times թերթի կողմից:





