AM
28 Մարտ 2012 - 13:09 AMT

Մարտի 28-ին Նյու Դելիում մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը

Չորեքշաբթի Նյու Դելիում բացվում է ԲՐԻԿՍ վեհաժողովը. Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ առաջնորդները խոսելու են համաշխարհային տնտեսության և քաղաքականության առավել արդիական խնդիրների մասին: Ռուսաստանը գագաթաժողովին ներկայացնելու է Դմիտրի Մեդվեդևը:

Հանդիպմանը ծրագրվում է քննարկել ԱՄՀ-ի բարեփոխման, էներգետիկ ապահովության հարցեր, իրավիճակը Սիրիայում և Իրանում:

Չորեքշաբթի ծրագրված են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ` Մեդվեդևը բանակցություններ է վարելու ՉԺՀ ղեկավարի, Հնդկաստանի վարչապետի և ՀԱՀ նախագահի հետ: