AM
29 Մարտ 2012 - 14:49 AMT

Պարսից ծոցում ամերիկյան ավիակիրներ չեն մնացել, դրանք բոլորն Արաբական ծովում են

ԱՄՆ ՌԾՈՒ Abraham Lincoln վերջին ավիակիրն անարգել անցել է Օրմուզի նեղուցով: Այսպիսով, Պարսից ծոցում ներկա պահին չկա ոչ մի ամերիկյան ավիակիր: Այժմ ավիակրային հարվածային խմբի նավերը գտնվում են Արաբական ծովի հյուսիսային մասում, հաղորդում է ԱՄն ՌԾՈՒ տեղեկատվական ծառայությունը:

Բայց սպասվում է, որ շուտով Պարսից ծոց կմտնի ավիակրային հարվածային խումբ Enterprise ատոմային ավիակրի գլխավորությամբ: