AM
29 Մարտ 2012 - 15:41 AMT

Իրանի ԱԳ նախարարը միջազգային հանրությանը կոչ է անում Սիրիայում շուտափույթ միջոցներ չձեռնարկել

ԻԻՀ արտաքին գործերի նախարարը միջազգային և տարածաշրջանային կողմերին կոչ է արել Սիրիայում շուտափույթ միջոցներ չձեռնարկել և արտաքին միջամտություն թույլ չտալ: Ալի Աքբար Սալեհին այդ մասին հայտնել է չորեքշաբթի օրը Սիրիայի նախագահի հատուկ դեսպանորդ և այդ երկրի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեքդադի հետ հանդիպմանը, հաղորդում է IRNA-ն:

Համակողմանի աջակցություն հայտնելով Սիրիային` Սալեհին ընդգծել է բարեփոխումների քաղաքականության իրականացման և ժողովրդական պահանջների բավարարման անհրաժեշտությունը: