AM
30 Մարտ 2012 - 10:18 AMT

Հայաստանն անապատավտանգ երկրների շարքում շատ բարձր տեղ է զբաղեցնում, ասում են մասնագետները

Հայաստանը կանգնած է աշխարհում անապատավտանգ երկրների ցուցակում բավական բարձր տեղ ե զբաղեցնում, մամլո ասուլիսի ժամանակ ասաց հողագետ, ԵՊՀ դասախոս Աշոտ Խոյեցյանը: Նրա խոսքով Հայաստանի հողերի 80 տոկոսը անապատավտանգ են, որից 25 տոկոսը` խիստ անապատավտանգ:

Փորձագետը դա բացատրում է մի շարք պատճառներով: Նախ այն, որ նույն հողերն օգտագործվել են հարյուրամյակների ընթացքում: Բացի դրանից Խորհրդային ժամանակաշրջանում կային ոչ այդքան շատ, բայց մեծ տնտեսություններ, իսկ հիմա Հայաստանում տնտեսությունները հասնում են տասնյակ հազարների: Հետևաբար հորանցքների թիվն էլ է շատանում, ինչն էլ բերում է գրունտային ջրերի բարձրացմանն ու գոլորշացմանը: Արդյունքում տեղի է ունենում աղակալում կամ ճահճացում:

Ոլորտի մեկ այլ մասնագետ` դյուղատնտեսության դոկտոր, պրոֆեսոր Անդրեաս Մելիքյանը գտնում է, որ այդ հարցի լուծումն այդքան ֆինանսական ներդրման մեջ չէ, որքան կազմակերպչական խնդիրների մեջ: Նրա խոսքով անհրաժեշտ է կրթել գյուղացիներին, և իրազեկել խնդիրների մասին, ինչպես նաև մաքրել դրենաժային համակարգերը: