Ռուսաստանում նախատեսվում է ստեղծել նոր կենտրոններ, որոնք կզբաղվեն ԶԼՄ-ների, ինչպես նաև աուդիո- և տեսանյութերի փորձաքննությամբ՝ վելուծելով ծայրահեղականության ախտանիշերը, ուրբաթ օրը հայտարարել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Այսօր նման կենտրոններ գործում են Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ու Մոսկվայի «Վերլուծական տեխնոլոգիաների տեղեկատվական կենտրոնի» բազայի վրա:
Ըստ Ռաշիդ Նուրգալիևի, 2011թ. մեծ ուշադրություն է դարձվել ինտերնետում ծայրահեղականության դրսևորումներին: ՌԴ դատարանները ծայրահեղական են համարել 1057 հրապարակումներ:





