2013 թվականի կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում ապրիլի 1-ին կայանալիք Հայաստան- Ավստրիա հանդիպումը կսպասարկի Բուլղարիան ներկայացնող մրցավարական անձնակազմը՝ Անելիա Սինաբովայի գլխավորությամբ: Մրցավարի օգնականներն են Դենիցա Կրումովան և Յորդանկա Կորչևան: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Լիանա Գրիգորյանը:
Հանդիպումը կկայանա «Միկա» մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:00-ին:
Հայաստանի ընտրանին եզրափակում է 7-րդ խումբը, Ավստրիան 7 միավորով 3-րդ տեղում է: Խմբի առաջատարը 12 միավորով Դանիայի ընտրանին է:





