AM
30 Մարտ 2012 - 12:27 AMT

ԱՄՆ-ում հերքում են Ռուսաստանի հետ ՀՀՊ վերաբերյալ գաղտնի գործարքների հնարավորությունը

ԱՄՆ-ը չի պլանավորում ինչ-որ գաղտնի գործարքներ կնքել Ռուսաստանի հետ ՀՀՊ հարցում, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ռոուզ Գետեմյուլերը: «Ոչ մի գաղտնի համաձայնագրեր չեն լինի»,- ուրբաթ օրը լրագրողներն ասել է:

Խոսելով հակահրթիռային պաշտպանության շուրջ բանակցություններում առաջընթացի հնարավորության մասին՝ նա նշել է, որ այս տարի խոշոր տեղաշարժը քիչ հավանական է, հաղորդում է Ինտերֆաքսը: