AM
31 Մարտ 2012 - 12:17 AMT

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Ստամբուլում կմասնակցի «Սիրիայի բարեկամների» 2-րդ համաժողովին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութլուի հրավերով կայցելի Ստամբուլ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Մամեդյարովը կմասնակցի «Սիրիայի ժողովրդի բարեկամների խմբեր» 2-րդ համաժողովին, որը տեղի կունենա ապրիլի 1-ին Ստամբուլում:

Իրենց «Սիրիայի բարեկամներ» են անվանում արաբական և եվրոպական երկրների մեծամասնությունը, ինչպես նաև ԱՄՆ-ը և մի շարք այլ պետություններ: Իրենց հանդիպումներում նրանք փորձում են ընդհանուր դիրքորոշում մշակել սիրիական հակամարտության վերաբերյալ: