AM
1 Ապրիլ 2012 - 11:05 AMT

Անդրկարպատների «Արարատ» Հայ մշակութային հասարակության նոր ղեկավար է դարձել Էդուարդ Միխայելյանցը

Մարտի 31-ին Ուժգորոդում տեղի են ունեցել Անդրկարպատների «Արարատ» Հայ մշակութային հասարակության ղեկավարի ընտրությունները: Ինչպես հաղորդդում է Analitika.at.ua, կազմակերպության նոր ղեկավար է ընտրվել Էդուարդ Միխայելյանցը: Միջոցառմանը ներկա էին հայ համայնքի ներկայացուցիչներ, Ուկրաինայի Հայերի միության գործադիր տնօրեն Աշոտ Մարությանը, ինչպես նաև այլ հայտնի հյուրեր: