Համաշխարհային օվկիանոսի էկոլոգիային մարդու գործունեությունից հասցված վնասը դարավերջին կկազմի տարեկան 2 տրլն դոլար: Նման կանխատեսում է պարունակվում Բրիտանական Կոլումբիայի Համալսարանի միջազգային ձկնորդության խնդիրների գծով մասնագետ Ռաշիդ Սումալիայի մասնակցությամբ պատրաստված «Օվկիանոսների գնահատում» 300 էջից բաղկացած զեկույցում:
Մարդու գործունեության հետևանքների գնահատման այդ` իր տեսակի մեջ առաջին տնտեսական գնահատականում հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը քիմիական պարարտանյութերով ջրերի ներհոսքի, մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումների և արհեստագործական ձկների չափից ավելի որսի հետևանքով: Զեկույցի բացառիկությունը նրանում է, որ հեղինակները փորձել են դրամով արտահայտել օվկիանոսյան պաշարները, որոնք նախկին տնտեսական մոդելներում դիտարկվում էին որպես անսահմանափակ հասանելի: Եթե Համաշխարհային օվկիանոսի էկոլոգիայի պաշտպանության ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկվի, ապա, զեկույցի հեղինակների հաշվարկների համաձայն, 2100 թվականին վնասը համաշխարհային տնտեսությանը կկազմի տարեկան 1,979 տրիլիոն դոլար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





