AM
2 Ապրիլ 2012 - 06:23 AMT

Ռոսատոմի ղեկավարն առաջին անգամ կայցելի «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ հրապարակ

Ռոսատոմի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն ապրիլի 2-ին առաջին անգամ կայցելի ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարային ԱԷԿ հրապարակ, որտեղ կհանդիպի վթարի հետևանքների լիկվիդացման մասնագետների հետ և կծանոթանա ընթացիկ աշխատանքներին, ՌԻԱ Նովոստիին է հաղորդել ռուսական ատոմային պետկորպորացիայի պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Նովիկովը:

Ներկայումս ատոմակայանում ընթանում է ռեակտորների և ճառագայթված միջուկային վառելիքի պահման ավազանների սառեցման գործընթացը, մասնագետները նաև լիկվիդացնում են վթարի հետևանքները: Ճապոնիայի կառավարության որոշման համաձայն` «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ը լիովին դուրս կհանվի շահագործումից: