AM
2 Ապրիլ 2012 - 06:58 AMT

Մեկնարկել է Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 21- րդ առաջնությունը

Մեկնարկեց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 21- րդ առաջնությունը: Երկրորդ տուրի շրջանակներում «Բանանցը» ոչ ոքի ` 1:1 խաղաց «Փյունիկի» հետ:

«Իմպուլս»-«Միկա» մրցավեճն ավարտվեց 1:2 հաշվով, հօգուտ «Միկայի»:

Հայաստանի գործող չեմպիոն «Ուլիսը» Իջևանի «Արնար» մարզադաշտում հանդիպեց Կապանի «Գանձասարին»: Սակայն թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպաներն, ու խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով:

Ոսկեհատի «Վարդանանք-451» մարզադաշտում էլ Գյումրիի «Շիրակը» 2:1 հաշվով առավելության հասավ Երևանի «Արարատի» նկատմամբ:

Երեքական միավոր ունեն «Միկան» ու «Շիրակը», որոնք զբաղեցնում են համապատասխանաբար առաջին և երկրորդ տեղերը: