ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը Անվտանգության խորհրդի անդամներին կտեղեկացնի սիրիական ճգնաժամի կարգավորման իր առաքելության ընթացքի մասին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Մարտի 27-ին Աննանը Դամասկոսից դրական արձագանք էր ստացել` ի պատասխան 6 կետերից բաղկացած իր ծրագրի:
ՄԱԿ-ի ԱԽ անդամների մասնակցությամբ նախկին ճեպազրույցը տեղի է ունեցել մարտի 16-ին: Այն ժամանկ ևս ԱԽ-ի բոլոր անդամները Աննանի առաքելությանը աջակցելու լիարժեք պատրաստակամություն էին ցուցաբերել:





