Կանադայում խոզերի միակ բոլուկը, որոնք ստացվել են գենային ինժեներիայի մեթոդով Enviropig («Էկոլոգիապես մաքուր խոզ») նախագծի շրջանակներում, այս տարվա ամռանն արդեն կոչնչացվի, եթե հետազոտողներին չհաջողվի ստանալ բիզնեսի ֆինանսական աջակցությունը:
Այդ նախագծի մասնակիցները, որը սկսվել է Գուելֆի համալսարանի կողմից, հույս ունեին, որ իրենց առաջին անգամ կհաջողվի ստանալ գենետիկորեն ձևափոխված խոզ, որի միսը կարելի է օգտագործել սննդի մեջ: Սակայն, ինչպես հաղորդել է Պոստմեդիա-նյուս տեղեկատվական գործակալությունը, Ontario Pork խոզաբուծական ընկերությունը որոշում է ընդունել դադարեցնել այդ նախագծի աջակցությունը:





