AM
3 Ապրիլ 2012 - 06:59 AMT

Ճապոնիան հրաժարվել է արբանյակի արձակման համար դիտորդներ ուղարկել ԿԺԴՀ

Ճապոնիան հրաժաարվել է ԿԺԴՀ հրավերից արբանյակի հետ հրթիռի բաց թողնմանը որպես դիտորդներ փորձագետներ ուղարկելու համար, որը նախատեսվում է ապրիլի կեսին, մամլո ասուլիսում հաղորդել է կառավարության գլխավոր քարտուղար Օսամու Ֆուձիմուրան:

Ճապոնական ԶԼՄ-ներում ավելի վաղ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Ճապոնական աերոտիեզերական գործակալությունը (JAXA) օրերս ԿԺԴՀ-ից հրավեր է ստացել մասնագետներ ուղարկել արբանյակի գործարկմանը հետևելու համար: «Ճապոնացի փորձագետների ներկայությունն անտեղի է համարվում»,- ասել է Ֆուձիմուրան և բացատրել, որ «Ճապոնիան պահանջում է ԿԺԴՀ-ից հրաժարվել գործարակումից, ինչպես նա կոչ անում իր քաղաքացիներին զերծ մնալ այդ երկիր ուղևորություն կատարելուց»: