ԱՄՆ Պետդեպարտամենտը ոչինչ չգիտի Ադրբեջանի ռազմական օդանավակայաններն Իսրայելին տրամադրելու մասին, Վաշինգտոնում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը:
«Ես դա հաստատող տեղեկատվություն չունեմ»,-Նուլանդի խոսքերն է մեջբերում Պետդեպարտամենտի կայքը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի տարածքում գտնվող որոշ օդանավակայաններ կարող են օգտագործվել օտարերկրյա պետությունների կողմից:
Մի շարք իսրայելյան ԶԼՄ-ներ, հղում անելով Foreign Policy ամսագրին, տեղեկատվություն են տարածել այն մասին, թե իբր Ադրբեջանը Իրանի սահմանի մոտ գտնվող իր օդանավակայանը տրամադրել է Իսրայելին: Ինչպես ասել են Ադրբեջանի ՊՆ-ում, «նման տեղեկությունների համար ոչ մի հիմք չկա, դա լիակատար հորինվածք է և չի համապատասխանում իրականությանը»:





