AM
3 Ապրիլ 2012 - 11:59 AMT

Հայ մանկագիրներն անհանգստանում են, որ չկան իրենց գործը շարունակողներ

Հայ մանկագիրները գտնում են, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, վատ վիճակում չէ մանկագրությունը, սակայն մտահոգված են, որ չկան իրենց գործը շարունակողներ: Մամլո ասուլիսի ժամանակ մանկագիրներ Երվանդ Պետրոսյանը և Լիպարիտ Սարգսյանը նշեցին, որ այդ ժանրն ամենաբարդն է, քանի որ անհրաժեշտ է հասկանալ երեխայի ներաշխարհը, հոգեբանությունը:

Բացի դրանից, մանկագիրների կարծիքով երեխաների համար գրականություն պետք է գրեն ավելի հասուն մարդիկ և ոչ թե երիտասարդները, քանի որ նրանց մոտ դա այդքան լավ չի ստացվի:

Գրողները գտնում են, որ չնայած ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներին և արժեհամակարգի փոփոխությանը, երեխան մնում է երեխա` իր ներաշխարհով: Այդ առումով ավելի բարդ է պատանիների համար գրելը, քանի որ այստեղ ավելի բարդ է բավարարել երեխայի ներքին պահանջները: