AM
3 Ապրիլ 2012 - 14:32 AMT

Գեոթիմ ընկերությունը և ՀՖՖ-ն Վայոց Ձոր և Սյունիք մարզերում կխթանեն սպորտի զարգացումը

Գեոթիմ ընկերությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում են, որ համագործակցելու են «Սպորտի և խաղաղության դպրոցներ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվելու է Վայոց Ձոր և Սյունիք մարզերի Գորայք, Գնդեվազ և Սարավան համայնքներում:

Գեոթիմ ընկերությունը պարտավորություն է վերցրել նպաստել այս համայնքների երկարաժամկետ զարգացմանը, որի անբաժանելի մասն է լինելու սպորտի, առողջ ապրելակերպի տարածումը և երեխաների ու պատանիների սպորտային կրթությունը: Սա ընկերության հերթական սոցիալական ծրագիրն է, որտեղ սերտ համագործակցությունը Գեոթիմի, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և երեք համայնքների միջև կօգնի լուծել գյուղական վայրերի համար չափազանց կարևոր հարց՝ երեխաների և երիտասարդների առողջ զբաղվածություն:

«Սպորտի և խաղաղության դպրոցներ» ծրագրի նպատակն է խթանել սպորտը և առողջ ապրելակերպը գյուղերում. այն ներառելու է 9-14 տարեկան 140 երեխաների: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվելու են 10 տեղացի ուսուցիչներ, ապահովվելու է ամառային հանգիստ, կազմակերպվելու են միջգյուղային սպորտլանդիաներ և ֆուտբոլային մրցումներ: «Մենք սիրում ենք ֆուտբոլ, մենք սիրում ենք մեր սերունդներին» – սա է համագործակցության կարգախոսը: