AM
3 Ապրիլ 2012 - 14:36 AMT

Եվրամիությանը նոր հակամարտություններ պետք չեն իր սահմանների մոտ

Եվրամիությունը չի ցանկանում իր տարածքի մերձակայքում նոր ռազմական հակամարտություններ տեսնել, Թբիլիսիում իր վրացական պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամլո ասուլիսում երեքշաբթի օրն ասել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էրկկի Տուոմիոյան: Նրա խոսքով` Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտության վերսկսումից խուսափելու համար Ֆինլանդիան դիտորդներ է ուղարկել Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելություն: «Դա շատ կարևոր առաքելություն է, քանի որ այն կանխում է հնարավոր հակամարտությունը»,- ասել է Տուոմիոյան: Մասնակցությունը նման առաքելությանը խոսում է հակամարտությունների և կարգավորման ուղիների հանդեպ Ֆինլանդիայի վերաբերմունքի մասին, ընդգծել է նա:

Վաշաձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել այն օգնության համար, որը Ֆինլանդիան ցուցաբերում է Վրաստանին եվրակառույցներում ինտեգրվելու ճանապարհին, հաղորդում է Trend-ը: