Ամերիկյան գործընկերների հետ Գաբալինյան ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման շուրջ քննարկումները դեռ տեղի չեն ունեցել, սակայն եթե Վաշինգտոնը հետաքրքրվի դրանով, ապա դա հնարավոր է, երեքշաբթի օրը Բաքվում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ամենագլխավորն այն է, որպեսզի համատեղ աշխատել անվտանգության խնդրի վրա»,- ասել է նա:
Լավրովի խոսքով, անվտանգության շուրջ երկխոսության շրջանակներում, որը Մոսկվան առաջարկել է Արևմուտքին, հնարավոր են տեղեկատավության համատեղ օգտագործման ցանկացած տարբերակներ, որը ստացվել է այս կամ այն երկրի կողմից, հաղորդում է Trend-ը:





