AM
3 Ապրիլ 2012 - 15:04 AMT

Ֆրանսիայի ԱԳՆ-ը հաստատում է. «Սիրիայի բարեկամները» երրորդ անգամ կհանդիպեն Փարիզում

«Սիրիայի բարեկամներ» խմբի երրորդ նիստը կկայանա Փարիզում, բայց նիստի անցկացման ամսաթիվը չի որոշվել, երեքշաբթի օրը հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բերնար Վալերոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ալեն Ժյուպեն Ստամբուլում հայտարարել է, որ «Սիրիայի բարեկամների» երրորդ հանդիպումը տեղի կունենա Սիրիայում, ամսաթիվը դեռ որոշված չէ»,- ասել է Վալերոն Փարիզում կայացած մամլո ասուլիսում: