Այս տարի Երևանի շատրվանները գործելու են ապրիլի 20-ից: Այդ մասին մամլո ասուլիսում նշեց Երևանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը: Նրա խոսքով, նախկինում դրանք գործում էին մայիսի 1-ից:
Սուքիասյանի խոսքով, սեպտեմբերի 21-ի տոնակատարությունների կապակցությամբ Կարապի լճի վրա ջրային էկրաններ կտեղադրվեն, որոնց վրա մինչ հոկտեմբեր կցուցադրվեն տարատեսակ հոլովակներ:





