AM
4 Ապրիլ 2012 - 11:43 AMT

Ռուսաստանը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացրել «միջազգային զինված հակամարտությունը» մարելու համար

Ռուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանը (ԿՌՇ) անկացրել է լայնամասշտաբ մարզումներ, կիրառելով տրանսպորտային ավիացիա և մեծ դեսանտային նավեր «միջազգային զինված հակամարտությունը» տեղայնացնելու համար, հաղորդել է ԿՌՇ մամլո ծառայության ղեկավար, գնդապետ Յարոսլավ Ռոշչուպկինը:

ԿՌՇ-ն չի նշել այն շրջանը, որտեղ, ըստ զորավարժությունների, առաջացել է միջազգային լարվածության օջախը: Սակայն ներկա պահին հասարակության ուշադրությունը սևեռված է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում անկայուն իրավիճակին, գրում է ՌԻԱ Նովոստին: